կարևոր
295 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-28 14:06
Հասարակություն

Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում

Երևանում ազդարարվել է անշարժ գույքի շուկայում աննախադեպ համագործակցության մեկնարկ։ ARTCOMPANY կառուցապատող ընկերությունը, Argo Realty անշարժ գույքի գործակալությունը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր, որով, առաջատար մեխանիզմների ներմուծման միջոցով, պատմական նոր փուլ է բացվում ոլորտի զարգացման համար։

Հուշագրի միջոցով հայտարարվեց «Գնորդի վճարումների ապահովագրություն՝ միջազգային երաշխիքով» ծրագրի գործարկման մասին։ Սա նորարար ֆինանսական գործիք է, որըն առաջին անգամ, որը 100% երաշխավորում է բնակարան գնողների տարաժամկետ վճարումների վերադարձը՝ կառուցապատողների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում։

Եզակի ֆինանսական գործիքն արդեն գործում է  «Gyurjyan Cascade» և «Firdus Prime Residence» քաղաքաշինական նախագծերում՝ շինարարության սկզբից մինչ շենքի ավարտական վկայականը և բնակարանի՝ գնորդին փոխանցումը։ Հիշատակված համալիրներում բնակարան ձեռք բերողների համար կատարված վճարների ապահովագրումն ամբողջությամբ անվճար է։

Ապահովագրական գործընկերն է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը, իսկ բոլոր պարտավորությունները վերաապահովագրված են Լոնդոն Մարկետում գործող  A վարկանիշ ունեցող առաջատար ապահովագրական ընկերությոնների, ինչպես նաև Շվեյցարիայի հեղինակավոր և միջազգային վստահություն վայելող վերաապահովագրական ընկերությունների միջոցով։

Հայաստանում «Գնորդի վճարումների ապահովագրություն՝ միջազգային երաշխիքով» ծրագրի մեկնարկն ազդարարվեց եռակողմ հուշագրի կնքմամբ, որը ստորագրեցին ARTCOMPANY-ի հիմնադիր Վահե Պետրոսյանը, Argo Realty-ի հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերության գլխավոր գործդիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.