|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
TOON EXPO. Invest 2026. անշարժ գույքի եվ կառուցապատման միջազգային ցուցահանդես՝ Երևանում
Երևանում արդեն 6-րդ անգամ անցկացվում է TOON EXPO․Invest միջազգային ցուցահանդեսը՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը։
Այստեղ ներկայացված են խոշոր կառուցապատող ընկերություններ՝ հատուկ առաջարկներով, զեղչերով և B2B համագործակցության շահավետ պայմաններով։
Ցուցահանդեսում ներկայացվում է ավելի քան 100–150 նախագիծ Հայաստանից և ավելի քան 50 նախագիծ արտերկրից։ Մասնակցում են 12 երկրների ներկայացուցիչներ, իսկ մինչ մեկնարկը գրանցվել է ավելի քան 23,000 այցելու՝ 27 երկրներից։ TOON EXPO․Invest 2026-ը հիանալի հնարավորություն է՝ ծանոթանալու շուկայի լավագույն առաջարկներին և գտնելու նոր գործընկերներ։
Ցուցահանդեսին վերաբերող թարմ տեղեկություններին կարող եք ծանոթանալ պաշտոնական էջում։
Մանրամասն՝ տեսանյութում: