|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Մերիդիան» էքսպո կենտրոնում բացվեց անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը՝ TOON EXPO 2024-ը։ Արդեն 4-րդ անգամ անցկացվող էքսպոն մի տանիքի տակ է հավաքել ոլորտի խոշոր ու հեղինակավոր կազմակերպություններին։ TOON EXPO 2024-ի կազմակերպիչը Big Projects-ն է, որն ունի մասշտաբային ցուցահանդեսների կազմակերպման երկարամյա փորձ, հմտություն, կրեատիվ գաղափարներ։
3 օր շարունակ, հոկտեմբերի 25-ին 26-ին և 27-ին հատուկ առաջարկներով են ներկայացել կառուցապատման, անշարժ գույքի գործակալական, բանկային, ներդրումային գույքի, անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և նախագծման, գնահատման և չափագրման, արևային էներգիայի մատակարարման ոլորտների՝ առավել քան 100 արտադրող ու ներմուծող: Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկացված լինելու համար հետևել այստեղ։
Մանրամասն՝ տեսանյութում։