|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկեց «Մանթաշյանց» գործարարների միության և Big Projects-ի համատեղ նախաձեռնությունը՝ «Mantashyants Global EXPO 2024»-ը, որը մի հարկի տակ է հավաքել բիզնես ոլորտի հեղինակավոր կազմակերպություններին։ 2 օր շարունակ ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու տարբեր կազմակերպությունների բիզնես ծրագրերին, օգտակար հնարավորություններին, պրոդուկտիվ գաղափարներին։
Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու է նաև Real Business Conference-ը, որը նվիրված է Հայաստանի տնտեսության 6 ամենաազդեցիկ և կարևոր ոլորտներին՝ ՀոՌեԿա, տուրիզմ, արտադրություն, շինարարություն, ռիթեյլ, և ֆրանչայզինգ:
Ցուցահանդեսը թեև անցկացվում է առաջին անգամ, սակայն կազմակերպիչները վստահեցրեցին՝ այն լինելու է շարունակական՝ բայց արդեն Հայաստանի սահմաններից դուրս։
Հիշեցնենք, որ «Mantashyants Global EXPO 2024»-ն անցկացվում է «Մերիդիան» էքսպո կենտրոնում՝ հոկտեմբերի 18-19-ը: Ցուցահանդեսի մուտքն ազատ է:
Մանրամասն՝ տեսանյութում։