կարևոր
667 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-01 20:51
Տնտեսական

Mantashyants Global Business Forum 2025-ը կրկին համախմբում է համաշխարհային հայ բիզնեսը

Mantashyants Global Business Forum 2025-ը կրկին համախմբում է համաշխարհային հայ բիզնեսը

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը Երևանում և մի շարք մարզերում մեկնարկել է տարվա ամենամասշտաբային բիզնես իրադարձություններից մեկը՝ Mantashyants Global Business Forum 2025-ը։

Այս տարի Ֆորումը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 400 գործարար 20 երկրից և 27 քաղաքից՝ ընդգծելով Հայաստանի դերը որպես գլոբալ բիզնես ցանցի աճող կենտրոն։

Միջոցառումը կազմակերպվում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնությամբ և անցկացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ։ Ֆորումի նպատակն է՝

●     միավորել հայկական բիզնես ներուժը,

●     խթանել միջազգային գործընկերությունները,

●     և ձևավորել փորձի, գիտելիքի ու կապերի արդյունավետ փոխանակման հարթակ։

Ֆորումի բացման արարողությունը տեղի ունեցավ Մատենադարանում՝ բազմաթիվ հյուրերի, բիզնես շրջանակների, պետական կառույցների և դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ։

Mantashyants Global Business Forum 2025-ի միջոցառումների շարքը ընդգրկում է՝

●     Բանախոսություններ և պանելային քննարկումներ՝ նորագույն բիզնես միտումների շուրջ,

●     Քննարկումներ պետական կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, ՊԵԿ-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Կենտրոնական բանկի, սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ,

●     Մենթորինգի սեսիաներ և գործնական աշխատարաններ,

●     Բիզնես տուրեր՝ Երևան, Լոռի և Կապան քաղաքներում գործող հաջողված բիզնես մոդելների ներկայացմամբ (օրինակ՝ Royal Armenia, Beer Academy),

●     Ցանցային միջոցառումներ (networking)՝ գործընկերային կապերի ստեղծման նպատակով,

●     Գալա ընթրիք և մշակութային ծրագիր՝ հուլիսի 6-ին։

Մանրամասները՝ տեսանյութում.