Միասին կարող ենք
կարևոր
961 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-13 18:17
Քաղաքական

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման․ Middle East Forum

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման․ Middle East Forum

2025 թվականի օգոստոսին Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության պայմանագիրը տևական խաղաղություն չի բերելու։

Ինչպես փոխանցում է 24news-ը, այս մասին գրում է Middle East Forum-ը։

Ըստ պարբերականի՝ TRIPP-ը տնտեսական ոչ մի նպատակի չի ծառայում: Ադրբեջանն ու Թուրքիան կարող են «վայելել» առևտուրը Հայաստանի տարածքով, եթե հաստատեն դիվանագիտական ​​հարաբերություններ և վերացնեն շրջափակումը:

Ալիևը պարբերաբար բողոքում էր «փակ սահմաններից», այնինչ ադրբեջանական բեռնափոխադրումը տարիներ շարունակ անխոչընդոտ իրականացվել է Իրանի տարածքով։ Մի երկիր, որի առևտրային հարաբերությունները Ադրբեջանի հետ գերազանցում են Հայաստանի հարաբերությունները:

Ըստ պարբերականի՝ առանձին վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը։ Ալիևը վերացրել է Նախիջևանի ինքնավարությունը՝ այնտեղ հաստատելով ուղղակի կառավարում։ Դրանով նա, ըստ էության, չեզոքացրել է իր մրցակցին՝ տեղական Թալիբովների կլանին։ Middle East-ը Ադրբեջանում հասունացող հակամարտությունը նկարագրում է որպես Ալիևների, Թալիբովների և Փաշաևների ընտանիքների միջև մղվող «եռակողմ մաֆիոզ պատերազմ»։ Եվ եթե Ալիևը հայտնվի ճնշման տակ, նոր ռազմական արկածախնդրություն կսկսի Հայաստանի դեմ՝ իր ուժի կերպարը վերականգնելու համար։

«Որևէ կայուն խաղաղություն չի լինի, քանի դեռ Ադրբեջանում խորքային բարեփոխումներ չեն իրականացվել։ Արագացնելով TRIPP-ի գործընթացը՝ Թրամփն ու Ռուբիոն հաղթանակի փոխարեն կարող են աղմկահարույց ձախողում ստանալ»,-գրում է պարբերականը։