|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոտ 22 երկրներ պաշտոնական հայտ են ներկայացրել իրանական արտադրության ԱԹՍ-ներ գնելու համար. այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդական գեներալ մայոր Յահի Ռախիմ Սաֆավին. գրում է Middle East Monitor-ը:
«Իրանական ԱԹՍ-ներ գնելու թեկնածու երկրներ են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլք», - հայտնում է Սաֆավին:
Նա հավելել է, որ նախքան Իսլամական հեղափոխությունը Իրանը ներմուծում էր իր ռազմական կարիքների 80 տոկոսը, սակայն հիմա արդեն ինքն է արտադրում»:
Հիշեցնենք, որ իրանական ԱԹՍ-ները մասնավորապես «Շահեդ 136»-ը, հայտնի դարձավ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ` օգտագործվելով ՌԴ ԶՈՒ կողմից: