|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն արդեն դիմումներ է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար:
«Բնականաբար, այժմ մենք դիտարկում ենք նոր սարքավորումները։ Տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորություններ, մենք արդեն ներկայացրել ենք որոշ հայտեր, ուստի Ռուսաստանի հետ այս ուղղությամբ համագործակցությունը նույնպես կզարգանա»,- ասել է Ադրբեջանի նախագահը Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ շատ վստահելի հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Եվ, իհարկե, փոխադարձ հարգանքի խոր զգացում: Մեր նպատակներն ամբողջությամբ համընկնում են»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը «լավ աշխատանք» են կատարում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության: Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ ապագայում երկու երկրների համագործակցությունը «կշարունակի աճել»: