|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար՝ «baklava» և «pakhlava» անվանումներով։ Այս մասին հայտնում է Türkiye թերթը։
Վերջնական որոշումը հայտի վերաբերյալ կընդունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեն՝ իր 21-րդ նիստում, որը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը՝ Չինաստանի Սյամեն քաղաքում։ «Դրական որոշումը թույլ չի տա Հունաստանին պահանջներ ներկայացնել այդ աղանդերի նկատմամբ»,- նշում է թուրքական լրատվամիջոցը։
Թուրքական կողմը պնդում է, որ փախլավան իր ժամանակակից տեսքը ստացել է Օսմանյան կայսրության պալատական խոհանոցում և կարևոր տեղ է զբաղեցրել արարողակարգերում դեռևս Մեհմեդ 2-րդ Նվաճողի ժամանակներից։
Հունաստանը, իր հերթին, պնդում է, որ մեղրից, ընկույզից և բարակ խմորից պատրաստվող այս աղանդերը գոյություն է ունեցել Բյուզանդիայում և Էգեյան ծովի կղզիներում՝ դեռևս մինչև օսմանյան նվաճումները։