|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնական ժառանգության ցուցակում ընդգրկելու նպատակով ապրիլի 2-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի բնապահպանական հեռուստամարաթոն, որը կազմակերպել է Terra Viva միջազգային բնապահպանական շարժումը. տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2013 թվականը հայտարարել է ջրային համագործակցության տարի: Այս տարի ՄԱԿ-ի դրոշի ներքո պետք է համախմբվեն միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններ, քաղաքացիական հասարակությունը եւ գործարարները, որպեսզի նոր մոտեցումներ մշակեն քաղցրահամ ջրի կիրառման եւ պահպանության հարցում: