|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան պատրաստ է Ռուսաստանից գնել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակը՝ տեխնոլոգիայի փոխանցման պայմանով. հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Քանի դեռ լրացուցիչ պատժամիջոցներ չեն ձեռնարկվել, մենք ռիսկ չենք տեսնում: Եթե ցանկանային, Ս-400-ի երկրորդ կոմպլեկտն այսօր կհասներ, բայց մենք կարևոր ենք համարում համատեղ արտադրությունը և տեխնոլոգիաների փոխանցումը»,- Դեմիրին մեջբերում է CNN Turk-ը:
Նա հավելել է, որ Թուրքիայի կողմից ստացված Ս-400 համակարգերը «պատրաստ են շահագործման և կկիրառվեն անհրաժեշտության դեպքում»: