|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախօրեին Middle East Eye-ը հրապարակել է հոդված, որում, վկայակոչելով թուրքական աղբյուրներ, հաղորդել է, որ Անկարան և Մոսկվան արդեն ավարտել են բանակցությունները Ս-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ, և Թուրքիայից պահանջվում է միայն վերջնական ստորագրություն։
Ըստ պարբերականի բարձրաստիճան աղբյուրի՝ գործարքը հիմա Անկարային շատ դժվար դրության մեջ է դնում, քանի որ Ռուսաստանը համաձայնել է միայն երկրորդ առաքման պարագայում Էրդողանի կողմից շատ ցանկալի տեխնոլոգիայի փոխանցմանը և համատեղ արտադրության պայմաններին։
Այս լուրը հայտնվել է այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ Թուրքիան պատրաստ է հրաժարվել Ս-400-ից, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Սիրիայում YPG-ի քրդերի հետ համագործակցությունից: Եթե ԱՄՆ–ը կատարի թուրքերի պահանջը, ապա Թուրքիան կհրաժարվի Ս-400-ների երկրորդ խմբաքանակից, և որ ամենակարևորն է՝ տեխնոլոգիայից։