|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան դեռ դիտարկում է Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի ձեռք բերման հնարավորությունը. ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտնել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։
«Ս-400 երկրորդ գնդի գնման մասին խոսակցությունները, որոնք նախատեսված էին Ռուսաստանի հետ համաձայնագրի ստորագրումից ի վեր, շարունակվում են։ Մենք պայմանագիր ենք կնքել Ս-400-ի երկու գնդի մատակարարման համար։ Թուրքիան հենց սկզբից համաձայնել է դրան»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը չի ազդի ռազմարդյունաբերական համալիրում Անկարայի և Մոսկվայի համագործակցության վրա։