|
Փոխարժեքներ
27 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Մարտի 27-ին Երևանում՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկած TOON EXPO․Invest 2026 միջազգային ցուցահանդեսը շարունակում է համախմբել անշարժ գույքի շուկայի առաջատար ընկերություններին և հազարավոր այցելուների։ Արդեն վեցերորդ անգամ անցկացվող այս միջոցառումը ներկայացնում է ոլորտի ամենամեծ առաջարկների փաթեթը՝ ստեղծելով հարթակ, որտեղ հնարավոր է միաժամանակ ծանոթանալ ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկաների լավագույն նախագծերին։
Ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ունի նաև «ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը, որն այս տարի ներկայացնում է իր երկու կարևոր նախագծերը՝ Firdus Prime Residence և Gyurjyan Cascade բնակելի համալիրները, ինչպես նաև Դիլիջանում կառուցվող Dilijan Apart Hotel-ը։
Firdus Prime Residence-ը կառուցվում է Երևանի կենտրոնում և արդեն համարվում է մայրաքաղաքի ամենահեռանկարային նախագծերից մեկը։ Այն առաջարկում է ժամանակակից ճարտարապետություն, բարձրակարգ շինարարական լուծումներ և ներդրումային բարձր գրավչություն։ Ավելին՝ համալիրը արժանացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի Premium դասի սերտիֆիկատի, ինչը վկայում է նախագծի բարձր որակի և ոլորտային չափանիշներին լիարժեք համապատասխանության մասին։
Gyurjyan Cascade բնակելի համալիրը, որը կառուցվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, նախատեսված է առավել հանգիստ և ընտանեկան միջավայր նախընտրողների համար։ Այն առանձնանում է կանաչ միջավայրով, զարգացած բակային ենթակառուցվածքներով և հարմարավետ կենսապայմաններով։
«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերության երկու նախագծերն էլ ունեն կարևոր առավելություն․ առաջին անգամ Հայաստանում Firdus Prime Residence և Gyurjyan Cascade համալիրներում գնորդների բոլոր վճարներն 100%-ով ապահովագրված են՝ միջազգային երաշխիքով։ Սա էականորեն բարձրացնում է գնորդների վստահությունը և նվազեցնում հնարավոր ռիսկերը՝ շուկայում սահմանելով նոր չափանիշներ։
Մանրամասները՝ տեսանյութում.