Միասին կարող ենք
կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-01 19:42
Տնտեսական

Ֆիրդուս՝ նոր կյանք հին վայրում. Firdus Prime Residence-ում Տանիքի տոն է

Firdus Prime Residence բնակելի թաղամասում ավարտվել է ևս երկու՝ Լոտ 10 և Լոտ 11 մասնաշենքերի հիմնական կառուցումը։ Տոնը նշում են տանիքում, կառուցապատողների, նախագծի գործընկերների, ապագա բնակիչների և հյուրերի հետ։ Տանիքի տոնը եվրոպական հին շինարարական ավանդույթ է։ Այն նշվում է, երբ շենքը հասնում է իր ամենաբարձր կետին։ Այս օրը խորհրդանշում է ոչ միայն հերթական շինարարական փուլի ավարտը, այլև երախտագիտություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով ու նվիրվածությամբ մասնակցել են նախագծի իրականացմանը և ավարտին են հասցնելու: 

Firdus Prime Residence-ում այս տոնը նշվում է երրորդ անգամ, իսկ առջևում նախատեսվում է ևս նմանատիպ երեք միջոցառում։ Սա նշանակում է, որ շինարարությունն ընթանում է նախատեսված ժամանակացույցով, և նախագծի տեսլականը քայլ առ քայլ իրականություն է դառնում։ Firdus Prime Residence-ը պարզապես բնակելի համալիր չէ։

Այն Երևանի պատմական կենտրոնում ձևավորվող նոր քաղաքային միջավայր է, որտեղ ժամանակակից ճարտարապետությունն ու քաղաքաշինական լուծումները համադրվում են պատմական ժառանգության նկատմամբ հարգանքի հետ։ Այստեղ նորակառույց շենքերի կողքին պահպանվելու են նաև հին երևանյան քարաշեն երկհարկանի կառույցները՝ պահպանելով Ֆիրդուսի պատմական ինքնությունն ու առանձնահատուկ մթնոլորտը։ Նախագծում կառուցվում են պրեմիում դասի բնակարաններ, կոմերցիոն տարածքներ, հանրային և հանգստի գոտիներ։

Մասնագետների գնահատմամբ՝ այս տարածքում անշարժ գույքը ոչ միայն հարմարավետ բնակության, այլև երկարաժամկետ և կայուն ներդրման հնարավորություն է։ Նորակառույցների տանիքներից բացվում է Երևանի պատմական կենտրոնի և Հանրապետության հրապարակի բացառիկ համայնապատկերը։ Կառուցապատողները վստահ են՝ տարիներ անց Firdus Prime Residence-ը կդառնա մայրաքաղաքի նոր խորհրդանիշներից մեկը։