|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Firdus Prime Residence թաղամասում նշվեց Մանուկ Աբեղյանի անվան ուսումնական հաստատության նոր մասնաշենքի «Տանիքի տոն»-ը, որը սկանդինավյան մշակույթից ներշնչված ավանդույթ է և խորհրդանշում է շինարարության կարևոր փուլերից մեկի ավարտը։
Միջոցառմանը մասնակցել են ոլորտի ներկայացուցիչներ, շինարարության մասնագետներ և կրթական համայնքի անդամներ։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ նախագիծը վկայում է պետություն–մասնավոր համագործակցության և սոցիալական պատասխանատվության հաջող օրինակ լինելու մասին։
Նոր մասնաշենքը, որը կառուցվում է միջազգային չափանիշներով, կդառնա ժամանակակից կրթական միջավայրի ու նոր սերնդի կրթական զարգացման կարևոր կենտրոն։ Firdus Prime Residence-ը, շինարարական թիմի համոզմամբ, ձգտում է ձևավորել ոչ միայն բնակելի տարածք, այլև արժեքային ու կրթական միջավայր՝ ապագա Երևանի տեսլականով։
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում։