|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ու մասշտաբային ցուցահանդեսը` TOON EXPO 2025-ը, որին այս տարի միացել են մեծ թվով խոշոր կառուցապատող ընկերություններ:
Սեպտեմբերի 5-7-ը «Մերիդիան»-ում այցելուները կարող են գտնել արևային վահանակներ, շինարարական գործիքներ և շինտեխնիկա, լուսաձայնային տեխնիկա, ջրամեկուսացման ու ջերմամեկուսացման համակարգեր , շահավետ առաջարկներով բնակարաններ, հենց տեղում կազմակերպել վարկավորում և այլն:
Ցուցահանդեսի մուտքն անվճար է բոլոր այցելուների համար։ Ցուցանահանդեսի կազմակերպիչ Big Projects-ն սեպտեմբերի 7-ին էքսպոն կամփոփի խոշոր խաղարկությամբ:
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն՝ պաշտոնական էջում։