|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Երեկ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան և հանդիպել է ուսանողների հետ:
Yerkir.am-ը տեղեկացավ, որ համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ու ՔՊ-ական ուսխորհրդի նախագահ, Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկը դժվարությամբ կարողացել են ապահովել 60-70 ուսանողի մասնակցություն հանդիպմանը:
Ընդ որում մասնակիցների մեծամասնությունը եղել են քոլեջի ուսանողներ, որովհետև վերջին տարիներին առկա բակալավրիատ ընդունվում են շատ քիչ թվով ուսանողներ:
Զարմանալի է, որ Ավետիք Չալաբյանին 2000 ուսանող խոստացող Թոռնիկը բուհի շենքում իր կուսակցական շեֆի հետ հանդիպմանը գոնե չի կարողացել ապահովել 4000 ուսանողի ներկայություն:
Չենք մտաբերում նաև, որ Ալեն Սիմոնյանը, 2021 թ. լինելով ԱԺ նախագահ, հանդիպումներ իրականացներ բուհերում:
Սիմոնյանը նոյեմբերի 6-ին այցելել էր Հայաստանում Եվրոպական համալսարան՝ հյուրընկալվելով նախկին պատգամավոր Հեղինե Բիշարյանին:
Կարծում ենք, որ առաջիկայում՝ ընտրություններից առաջ, ականատես կլինենք Սիմոնյանի այցերի նաև այլ բուհեր:
Աժ նախագահն ու Ժաննա Շինարարը հավանաբար մոռացել են դասականի՝ 2018 թ. իշխանափոխության օրերի պատգամը՝ բուհերը պետք է ապաքաղականացնել: