|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ «Օջախ» ռեստորանային համալիրի փոքր սրահում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի մեկ տարեկան թոռնիկի` Տիգրանի կնունքի արարողությունը, որը նրա կրտսեր դստեր երրորդ զավակն է` փոքրիկ Սերժից ու Ռիտայից հետո, որոնց քավորը Գագիկ Հարությունյանի որդին է:
Միջոցառումը եղել է հիմնականում ընտանեկան: Քաղաքական էլիտայից շատ հրավիրյալներ չեն եղել. ներկա են եղել Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Վիգեն Սարգսյանը, Լեւոն Յոլյանը, Տարոն Մարգարյանը: Չի եղել վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ երիտթեւն է ներկա եղել` Աշոտյան, Շարմազանով, Հովիկ Հովսեփյան, Գյումրու` Արման Սահակյան քառամիասնությամբ, որպես փոքրիկի հոր` Հայկի ընկերներ: Հետաքրքիր է, որ ներկա են եղել նաեւ Արայիկ Գրիգորյանը, Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը եւ ՍԱՍ-ի Արտակը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: