|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը փակելու առաջարկը եղել է բուհից, բուհն ունի խնդիրներ, ներկայացրել է հիմնավորումներ, նախարարությունն ի գիտություն է ընդունել այդ հիմնավորումները․ այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Մենք շատ ենք խոսում բուհական ինքնավարությունից, եւ սա այն հարցն է, որ բուհը հայտարարում է, որ ինքը չի կարողանում ապահովել որակյալ կրթություն: Հիմա քննարկման փուլում է, վերջնական որոշում այս պահին չկա, բայց այդպիսի հարց դրված է քննարկման: Եվ դասախոսական կազմի հետ կապված խնդիր կա, եւ ուսանողների քանակի ու ֆինանսական խնդիր կա: Նախարարության գործառույթը եւ պատասխանատվությունը որակյալ կրթության համար սկզբունքներ սահմանելն է, ոլորտային քաղաքականությունը վարելն է»,- ասաց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում։