|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:
Դումանյանը Ղուկասյանին հորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը: Սակայն, ի պատասխան հորդորին, Ղուկասյանը նշեց, որ իրեն լավ է զգում եւ չի հրաժարվի պայքարի այս ձեւից:
«Բանն այն է, որ երբ մարդ հացադուլ է անում, 20-րդ օրվանից սկսած` օրգանիզմում կարող են տեղի ունենալ լուրջ փոփոխություններ, եւ մենք պարտավոր ենք թեկնածուին տեղյակ պահել, թե հնարավոր բարդությունների դեպքում ինչ միջամտությունների կարիք կլինի: Սակայն նման պայմաններում հնարավոր չէ հետազոտում իրականացնել: Ես խնդրեցի Ղուկասյանին` առաջիկա օրերին հետազոտվել ցանկացած կլինիկայում»,- ասաց նախարարը: