|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Պարույր Հայրիկյանն այցելել է Անդրիաս Ղուկասյանին` միասնական թեկնածուի վերաբերյալ իր նամակը հանձնելու: Այդ հանդիպման ժամանակ նա Ղուկասյանի առողջությամբ չի հետաքրքրվել. Հայրիկյանի երեկվա ասածին ի պատասխան, թե ՍԴ-ից ընտրությունները հետաձգելու վերաբերյալ իր դիմումը հետ վերցնելու պատճառներից մեկն էլ Անդրիաս Ղուկասյան առողջության համար մտահոգությունն է եղել, այսօր լրագրողներին հայտնեց Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց նաեւ, որ եթե անգամ Հայրիկյանը հետ չվերցներ իր դիմումը, եւ ընտրությունները հետաձգվեին, Անդրիաս Ղուկասյանը պատրաստ էր շարունակել իր պայքարը եւ չէր հրաժարվելու հացադուլ անելուց, քանի որ ի վիճակի է այն շարունակել: