|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունը, որ իրենց կարող են միանալ բոլոր քաղաքական ուժերը, քննարկել են նաև նախագահի նախկին թեկնածուները:
Անդրիաս Ղուկասյանը նախագահի ընդդիմադիր թեկնածուներին առաջարկել է միասնական գնահատական տալ Հովհաննիսյանի առաջարկին, սակայն նրանք չեն համաձայնել. յուրաքանչյուրն առանձին կհայտնի իր դիրքորոշումը: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը` նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի վերաբերյալ ինքն այսօր հանդես կգա հայտարարությամբ: