|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Կառավարությյան այսօրվա նիստում որոշում կայացվեց, որ դատավորները և Բարձրագույն դատական խորհրդի անդամները ներառվել ու են սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։
Վարչապետը նշեց, որ որքան էլ ունենան վերապահումներ, այս ճանապարհով պետք է գնան, քանի որ սրանով քայլ են անում` լուծելու ոչ միայն դատավորների խնդիրները, այլև քաղաքացիների և երկրի:
«Մենք հնարավոր բոլոր պայմանները պետք է ստեղծենք, որ դատավորներն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի և ապօրինի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադրիչը պետք է նեղացնենք։ Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250 հազարով»,- ընդգծեց նա։
Փաշինյանը նաև հավելեց` պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացիների կյանքի փոփոխությունների որակը և արդյունավետությունը: «Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ-ձախ հնձել, բայց դրա պատճառով կառաջանան հետևանքներ, որոնք տասնյակ տարիներում հնարավոր չի լինի լուծել: Պետական կառավարման համակարգը և պետությունը զգայուն են մարդու օրգանիզմի համար, և ճիշտ չախտավորված բուժումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել»,- ասաց նա։