|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Մինչ ընդդիմադիր դաշտում միսկրծոցին նոր թափ է հավաքում, ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է, ամեն երեքշաբթի նախատեսված վարչության նիստերին ՔՊ-ականների քննարկման առանցքային թեման գալիք ընտրություններն են, ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Շաբաթներ առաջ ձեւավորվել է ՔՊ նախընտրական շտաբը, Փաշինյանը թիմին հանձնարարել է՝ մինչեւ տարեվերջ նախընտրական կարգախոս ընտրել, որը տարեսկզբից պետք է սկսեն շրջանառել։ Վարչության անդամները պետք է կարգախոսների տարբերակների գրավոր առաջարկներ ներկայացնեն, որոնք կլինեն անխոցելի եւ աշխատող։ Ի դեպ, ՔՊ ակտիվի կարծիքով, շտաբում ամենաբարդ եւ պատասխանատու գործը Վահագն Ալեքսանյանինն է, անգամ կատակում են, թե նրանից են կախված ՔՊ-ի հաջողություններն ու անհաջողությունները։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանն ընտրվել է շտաբի պետի՝ քարոզչության գծով տեղակալ, որը, պատկերավոր ասած, համակարգելու է ոչ միայն ՔՊ-ի քարոզչական բլոկը, այլեւ մեդիատեռոր է իրականացնելու քաղաքական հակառակորդների դեմ։ Ինքը՝ Ալեքսանյանը, գրեթե ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան լայվ է մտնում եւ ՔՊ-ի քարոզչությունն է իրականացնում։