կարևոր
1330 դիտում, 57 րոպե առաջ - 2025-11-27 17:52
Հասարակություն

Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսամնասիրվի. Եսայի քահանա Արթենյան

Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսամնասիրվի. Եսայի քահանա Արթենյան

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում» հրապարակված Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկարը կքննարկվի Մայր Աթոռում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։ Նշենք, որ հայտարարության մեջ նշվում է, թե,  իբր,  փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին: Վերջինս առոչինչ է համարում այս արդյունքները՝ առաջացնելով եպիսկոպոսների դժգոհությունը

«Հիշյալ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն։ Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսամնասիրվի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես կգա անհրաժեշտ լուսաբանություններով»,- նշել է Տեր Եսային։ 

Հիշեցնենք, որ արդեն կան եպիսկոպոսներ, որոնք զարմանք են հայտնել, թե ինչպես է փաստաթղթում հայտնվել իրենց ստորագրությունները։ Նկատենք, որ ստորագրություններով փաստաթղթի մեջ որեւէ տեքստ չկա ու պարզ չէ, թե, ի վերջո, ինչ են ստորագրել իրականում, որը վերագրվում է ՀԺ-ում հրապարակված հայտարարությանը։