Փոխարժեքներ
28 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
«Առավոտից բոլորս ականատես եղանք այն ամոթալի, խայտառակ իրավիճակին, որ տիրում էր Մայր Աթոռի տարածքում։ Բնականաբար, բոլորիս համար մեծ ցավ է տեսնելը՝ մեր հայրենի իշխանություններն ինչքան կարող են իջնել ու ոտնահարել մեր ազգային սրբություննները, պետականությունը, այն արժեքները, որոնց մենք միշտ պայքարել ենք ու հաղթել»։ Այս մասին Քննչական կոմիտեի բակում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Շատ կարևոր է, որ իրականություն դառնա արդար դատավարությունը։ Միքայել Սրբազանի պարագայում հստակ է, որ անօրինական հետապնդում է։ Հուսով ենք և աղթում ենք, որ դատարանն արդար որոշում կկայացնի։ Թեև հասկանալով մեր երկրում տիրող իրավիճակը... թե ինչպես է աշխատում դատական համակարգը...։ Ամեն դեպքում, մենք Միքայել Սրբազանի կողքին ենք՝ և՛ մեր աղոթքներով, և՛ մեր ֆիզիկանան ներկայությամբ», —հավելեց Տեր Եսայի քահան Արթենյանը։
Անդրադառնալով վերջին ժամերին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ակտիվ գրառումներին՝ Տեր Եսայի քահան Արթենյանն ասաց.
«Այսպես խայտառակ գրառում.. ամենապարզ պաշտոնյային ոչ վայել գրառում է սա։ Ամոթ ու խայտառակություն, անթույլատրելի է այս բառապաշարով, այս ոճով արտահայտվելը։ Եկեղեցին այս լեզվով չի խոսում»։
Լրագրողի հարցին՝ մտավախություն ունե՞ն, որ նույն ոճով կրկին Վեհարան մուտք կգործեն և կփորձեն այս անգամ էլ Վեհափառին բերման ենթարկել, նա պատասխանեց.
«Անկեղծ ասած, արդեն ամեն ինչ սպասելի է։ Այսօրվա տեսարանից հետո ամեն ինչ սպասելի է։ Կանխատեսումներ չեմ կարող անել, բայց մենք պատրաստ ենք»։
Ավելին՝ տեսանյութում: