|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների նկատմամբ Սարդարապատում ոստիկանության կողմից դրսևորված պարսավելի պահվածքի արդարացման համար ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես և երեկ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հնչեցրած հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն և ամբողջովին մտացածին են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Տեղ գտած հակաօրինական գործողությունները, որ համընդհանուր դատապարտման արժանացան, իբրև անպատվաբեր երևույթ, վերջնարդյունքում ոչ միայն պախարակում են մեր երկիրը և հարված հասցնում նրա հեղինակությանը, այլև նոր հակառակություններ առաջ բերում մեր ժողովրդի կյանքում»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Սարդարապատում մայիսի 28-ին ոստիկանության աշխտակիցները խոչնդոտել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր: