կարևոր
757 դիտում, 42 րոպե առաջ - 2025-11-28 13:51
Հասարակություն

Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա

Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա

MakaryanNews-ը գրում է․ «MakaryanNews-ի տեղեկություններով` մի քանի օր առաջ Վարդենիսի տարածքում երկու պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա: Մեզ պատմեցին, որ նրանք ինքնակամ լքել են ծառայության վայրը, այսպես ասամ` «սամավոլկա» են դուրս եկել, որ գնան մոտակա լճակը` ձկնորսության: Հենց այդտեղ էլ, մեր կողմից վերահսկվող, բայց դեռևս չականազերծված տարածքով անցնելիս կանգնել են ականի վրա ու պայթյունից վիրավորվել: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: MakaryanNews-ին ասացին` նրանցից մեկի ոտնաթաթն են ամպուտացրել, իսկ մյուսը թեթև վնասվածքներ է ստացել: Ուշագրավ է, որ դեպքից արդեն 3-4 օր է անցել, սակայն Պաշտպանության նախարարությունից այս մասին որևէ հաղորդագրություն չեն տարածել: 

Թեպետ, MakaryanNews-ի հարցմանն ի պատասխան` հաստատեցին տեղեկությունը. «Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները, հավելեմ նաև, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»»։