|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Մեր երկրում տեսակի պայքար է: Դա դրսևորվում է և´ քաղաքական դաշտում, և´ զինված ուժերում, և´ հոգևոր հարթությունում:
Հանգրվանային բոլոր փուլերում է միշտ ջրբաժան է լինում, երբ մարդիկ ընտրության շեմին են կանգնում:
Անկախ քաղաքական, հասարակական ճնշումից, իշխանական շանտաժից, սպառնալիքից, մարդը որոշում է կայացնում` իր հետագա դերի ու ճակատագրի վերաբերյալ:
Հիմա Հայաստանում այդ փուլն է, որտեղ ընտրությունը արժեքային համակարգի և ոչնչացման մեջ է, հարմարվողականության և պայքարի, հանձնվելու և դիմադրության:
Պայքարը շատ ավելի գլոբալ է, քան կարելի է մակերեսին տեսնել և պայքարը ո´չ թե զուտ իրադրային հանգուցալուծման, այլ հայ ժողովրդի գոյության մարտի մասին է»: