կարևոր
430 դիտում, 48 րոպե առաջ - 2025-11-27 19:11
Հասարակություն

Սերովբե եպիսկոպոսը տեղյակ չէ, թե ինչպես է իր անունը հայտնվել հայտնի հայտարարության տակ

Սերովբե եպիսկոպոսը տեղյակ չէ, թե ինչպես է իր անունը հայտնվել հայտնի հայտարարության տակ

Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանն, ում անունը հայտնվել է այսօր մամուլում շրջանառվող փաստաթղթում՝ տեղյակ չէ, թե ինչպես է իր անունը հայտնվել այնտեղ։

Նշենք, որ թեև Սերովբե սրբազանի անունը կար, սակայն ստորագրությունը փաստաթղթի ներքո չկա։

Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ տեսքտին առհասարակ ծանոթ չէ։ «Կարծում եմ, դա տեքստ է, որին ոչ միայն պետք է ծանոթանալ, այլ շատ ուշադիր ամեն բառի վրա մտածել, թե ինչ են իմ հոգևոր եղբայրները գրել ու պահանջել։ Ես չեմ կարող արտահայտվել մի բանի մասին, որի բովանդակությանը ամբողջապես չեմ տիրապետում»։

Հարցին, թե ինքը պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ Սրբազանը բացասական պատասխան տվեց։ «Ոչ, հստակ՝ ոչ»։