|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից ի վեր, նոյեմբերի 21-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1.110.891 պատվաստում (6%-ով պակաս 14.11.2021թ.-ի ցուցանիշից), որից առաջին դեղաչափ` 738.887 (17%-ով պակաս 14.11.2021թ.-ի ցուցանիշից), երկրորդ դեղաչափ` 372.004 (10% ավելին է 14.11.2021թ.-ի ցուցանիշից), որը կազմում է բնակչության 12.5%․ հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 106.398 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 15.00: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 53%-ը ստացել է 1-ին դեղաչափը, 47%՝ 2-րդ: