|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Կիրակի Չեխիայում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումնեըր, իսկ առաջինը Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում պատվաստվել է վարչապետ Անդրեյ Բաբիշը: Պատվաստման գործընթացը հեռարձակվել է Չեխայի հեռուստատեսության ուղիղ եթերով:
Վարչապետի հետ միաժամանակ պատվաստվել է առողջապահության նախարար Յանա Բլանթան, սակայն դա տեղի է ունեցել Բռնոյի հիվանդանոցում, որտեղ Pfizer եւ Biontech ընկերությունների պատվաստանյութի առաջին խմբաքանակը մատակարարվել էր: Խմբաքանակն ունեցել է 9750 դեղաչափ, որոնք տարածվել են Պրահայի եւ Բռնոյի չորս հիվանդանոցներում: Ակնկալվում է, որ հաջորդ խմբաքանակը կժամանի առաջիկայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Դեկտեմբերի վերջին եւ 2021 թվականի հունվարին կպատվաստվեն բժիշկները, որոնք աշխատում են կորոնավիրուսով վարակվածների հետ, ինչպես նաեւ հիվանդանոցների տարեց պացիենտներն ու ծերանոցներում խնամք ստացողները, ինչպես նաեւ ռազմավարական ենթակառուցվածքների աշխատակիցները՝ հրշեջները, զինծառայողները: Փետրվարին կմեկնարկի զանգվածային պատվաստումը, որը կլինի անվճար եւ կամավոր, իսկ առաջին փուլուն նախապատվությունը կտրվի տարեց մարդկանց: