|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան «Հըզբոլլահ»-ը համարում է կարևոր քաղաքական շարժում Լիբանանում։
Ըստ Fars գործակալության` Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կքննարկի Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությանը օգնելու հնարավորությունը և պատրաստ է լիբանանցի պաշտոնյաներին տրամադրել այս իրադարձության արբանյակային պատկերները:
««Հըզբոլլահ»-ի մասին կարծիքները տարբեր են տարբեր երկրներում, բայց մենք այն դիտարկում ենք որպես Լիբանանում կարևոր քաղաքական շարժում», - ասել է ՌԴ նախագահը:
ԱՄՆ կառավարությունը վերջին տարիներին մեծ ջանքեր է գործադրել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի ժողովրդականությունը նվազեցնելու ուղղությամբ: Վաշինգտոնը ուժեղ ճնշում է գործադրել եվրոպական երկրների վրա՝ ամբողջ շարժումը ահաբեկչական հռչակելու համար: Միացյալ Նահանգները նաև պատժամիջոցներ է կիրառել լիբանանյան մի քանի բանկերի և անհատների նկատմամբ «Հըզբոլլահ»-ի հետ ենթադրյալ կապերի համար:
Ռուսաստանի նախագահը հավելել է. «Մենք աշխատում ենք լիբանանյան բոլոր հոսանքների հետ՝ երկրում անվտանգությունը, կայունությունն ու խաղաղությունը պահպանելու համար։ Մենք միշտ խրախուսում ենք վեճերի լուծումը երկխոսության միջոցով»: