|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չեխիան, Իռլանդիան, Կիպրոսը եւ Մալթան դեմ են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը ահաբեկչական խմբավորումների սեւ ցուցակում ընդգրկելուն: Այդ մասին «Ալ Հայաթ» թերթի թղթակցին ասել են եվրոպացի պաշտոնյաներ. տեղեկացնում է mignews.com-ը:
Այսօր Եվրամիությունն այդ հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնի: Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրը նույն թերթին տված հարցազրույցում ընդգծել է, որ եթե այդ 4 երկիրը շարունակեն մնալ իրենց կարծիքին եւ նրանց վրա ճնշում կգործադրվի, «Հըզբոլլահն» այդ ցուցակում չի հայտնվի, քանի որ անհրաժեշտ է բոլոր 28 անդամ երկրների համաձայնությունը: Մանսուրի կարծիքով` այդ երկրների դիրքորոշումը պայմանավորված է հետեւանքների երկյուղով, քանի որ այդ որոշումը կազդի Լիբանանի ներքաղաքական կյանքի, նաեւ Լիբանան-Եվրոպա հարաբերությունների վրա: