|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հզըբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալան գաղտնի հանդիպում է ունեցել Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջացկություն ցուցաբերելու հարցը, եթե ապստամբները զգալի հաջողությունների հասնեն. ըստ vesti.az-ի` տեղեկացնում է համաարաբական Al Arabiya հեռուստաալիքը:
Բացի դրանից` Նասրալան հանդիպել է «Էլ Կուդսի ուժեր» զորամիավորման հրամանատար Քասեմ Սոլեյմանիի հետ: Զորամիավորումը համարվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումը եւ գործում է Իրանի սահմաններից դուրս:
«Իրանը մտադիր է 100 հազար զինծառայող ուղարկել Սիրիա` Ասադի կառավարության պաշտպանության համար, եթե Արեւմուտքը շարունակի աջակցել ընդդիմադիրներին»,- հայտնել է բանակցություններին տեղյակ աղբյուրը: