|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կրեմլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկսիի հեռախոսազրույցի փաստը շատ կարևոր է համարում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Դժվար թե ներկայումս հարկ է քննարկել ինչ-որ էմոցիանալ երանգներ, տոնայնություններ, դրա համար չէր այդ զրույցը: Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների զրույցի փաստն ինքնին շատ կարևոր է»,- ասել է նավը։
Խոսելով բուն զրույցի մասին` Պեսկովն ասել է, որ այն բավականաչափ պրագմատիկ բնույթ է կրել և ճանաչողական է եղել:
Հիշեցնենք, որ զրույցը կայացել է երեկ: Կողմերը քննարկվել են Ուկրաինայի հարավարևելյան շրջանում իրավիճակի կարգավորման և երկու կողմում պահվող անձանց վերադարձնելուն ուղղված համատեղ աշխատանքին առնչվող հարցերը: Քննարկվել է նաև նորմանդական ձևաչափով հաղորդակցման շարունակության հավանականությունը