|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կրեմլը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների համար Մոսկվա ժամանելու փաստը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչին էր ուղղված: Այդ մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հաղորդում է ՌԲԿ-ի թղթակիցը:
«Մենք բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որն արվել է, և որն արվել է Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասել է նա:
Պեսկովը հավելել է, որ Կրեմլը չափազանց կարևոր է համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը՝ «ռազմական գործողություններից, ի վերջո, դուրս գալու և քաղաքական ու դիվանագիտական կարգավորման գործընթաց սկսելու համար»: