|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կրեմլը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի որոշումը՝ սկսել խաղաղ բանակցությունների գործընթացը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դրական: Հասկանալի է, որ այս գործընթացը շատ երկար է, բայց առաջընթացը նման փաստաթղթի կնքման ուղղությամբ ինքնին դրական փաստ է և ողջունելի»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել են արտգործնախարարներին՝ սկսել նախապատրաստվել երկու երկրների միջեւ խաղաղ բանակցություններին։