|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը` ինտենսիվ դարձնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին, ովքեր այժմ մշակում են հարցեր` կապված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման հետ` կարգավորման էական հարցերը և իրավիճակի կայունացմանն ուղղված հնարավոր քայլերը քննարկելու համար»,- ասել է նա:
Զախարվան նշել է, որ, «ցավոք, իրադրությունը հակամարտություան գոտում շարունակում է բարդ լինել»: «Կոչ ենք անում Բաքվին և Երևանին` կառուցողական մոտեցում դրսևորել չկարգավորված հարցերի լուծումները որոնելու գործում»,- եզրափակել է նա: