|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լիտվայում մինչև 2027 թվականը Ռուսաստանի սահմանների մոտ ռազմաբազա ստեղծելու Գերմանիայի ծրագրերն անվանել է «լարվածության սրման շարունակություն», գրում է РИА Новости-ն։
«Բացասական: Սա լարվածության սրման շարունակությունն է, որը մեզ համար վտանգ է ստեղծում մեր սահմաններին, ինչը մեզանից պահանջում է հատուկ միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար», - ասաց նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Լիտվայում ՌԴ-ի սահմանների մոտ ռազմաբազա ստեղծելու Գերմանիայի ծրագրերին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լիտվայի պաշտպանության նախարարությունը, Գերմանիան մտադիր է Լիտվայում տեղակայել ծանր բրիգադ՝ երեք մանևրային գումարտակներով և անհրաժեշտ մարտական աջակցության և մատակարարման ստորաբաժանումներով։