|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Խոսել այն մասին, որ Եվրամիության սահմանները ռուսաստանցիների համար շուտով կբացվեն, առայժմ վաղաժամ է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ում ԵՄ-ի դեսպան Մարկուս Էդերերը՝ պատասխանելով ՌԴ-ի քաղաքացիների համար սահմանների հնարավոր բացման վերաբերյալ հարցին:
«Ես կարծում եմ՝ այժմ, երբ մենք տեսնում ենք կորոնավիրուսով հիվանդացության աճ, շատ դժվար է պատասխանել այդ հարցին»,-ասել է նա:
Էդերերը հիշեցրել է, որ ԵՄ-ն յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ նորացնում է սահմանների հնարավոր բացման վերաբերյալ գնահատականները:
«Ես չեմ կարծում եմ, որ կա անհապաղ հեռանկար: Այժմ հոկտեմբերի սկզբն է, կարող է պատահել՝ մենք լավագույն գնահատականներ կունենանք հոկտեմբերի վերջին»,-նշել է նա: Սահմանները փակվել էին կորոնավիրուսի հետ կապված իրադրության առնչությամբ։