|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վրաստանի կառավարությունն աշխատում է երկրի ցամաքային սահմանները բացելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան:
Նրա խոսքով՝ ցամաքային սահմաններին կկիրառվեն մուտքի նույն կանոնները, ինչ օդայինի դեպքում:
Այսօր Վրաստան ժամանող օտարերկրացիները պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված PCR թեստի բացասական արդյունքը հաստատող վկայական: Վրաստանում երկար մնալու դեպքում այդ անձինք 3 օրվա ընթացքում անցնում են կրկնակի թեստ՝ իրենց հաշվին: