|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ` այսօրվանից Վրաստանը կբացի իր ցամաքային սահմանները: Ըստ միջգերատեսչական համակարգման խորհրդի գործառնական շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեի՝ ցամաքային սահմանները կբացվեն, և հնարավոր կլինի հատել սահմանը, եթե լինի լիարժեք պատվաստումը հաստատող փաստաթուղթ և բացասական PCR թեստ, կամ եթե լինի PCR թեստի արդյունք՝ 72 ժամվա ընթացքում։
«Այս դեպքում Վրաստան մուտք գործող անձինք մոտակա 72 ժամվա ընթացքում պետք է անցնեն կրկնակի PCR թեստ: Անմիջապես առաջարկվում է, որ բոլոր այցելուներն ունենան բժշկական ապահովագրություն: Բացի դրանից՝ Կանադան, Ճապոնիան, Քուվեյթը, Չինաստանը, Հարավային Կորեան, Մոլդովան և Օմանը ավելացվում են այն երկրների ցուցակին, որոնց քաղաքացիներն ու բնակիչները կկարողանան հատել սահմանը, եթե վերջին 72 ժամվա ընթացքում անցկացվալ է PCR թեստ՝ բացասական պատասխանով»,- ասել է Գիբրաձեն: