|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վրաստանի իշխանությունները ծրագրում են բացել ցամաքային սահմանները ամառային զբոսաշրջային սեզոնին: Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Տուրնավան հայտնել էր, որ ցամաքային սահմանների բացումը տեղի կունենա, երբ կորոնավիրուսի երրորդ ալիքն ավարտվի:
«Ցամաքային սահմանների բացումը կնպաստի հարևան երկրներից զբոսաշրջիկների ավելի ակտիվ հոսքին, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարծում ենք, որ մինչ ամառային սեզոնը կկարողանանք անվտանգ, շատ լուրջ վերահսկողության տակ բացել ցամաքային սահմանները, մոտավորապես այնպես, ինչպես արվեց օդային սահմանի հետ»,- լրագրողներին ասել է նախարարը: