|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրացական կողմը համաձայնեցրել է իր տարածքով ավտոբուսներով տարանցումը Հայաստանից տուն վերադարձող Ռուսաստանի քաղաքացիների համար, հայտնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից:
Ըստ դիվանագիտական առաքելության տեղեկատվության՝ այժմ տարվում է այս վերադարձի ասպեկտների կազմակերպումը։
«Դեսպանատան հետ պայմանավորվածության համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն պատրաստ է իր վրա վերցնել զբոսաշրջային կարգի հարմարավետ ավտոբուսների վճարման ծախսերը (օդորակիչով եւ զուգարաններով), ինչը մեծապես կնպաստի տարանցումը հարեւան պետության տարածքով, քանի որ տեխնիկական կանգառներ անել չի պահանջվի: Ցուցակները կազմվելու են ավելի վաղ Ձեր տրամադրած տվյալների հիման վրա, ինչի արդյունքում դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցները կկապվեն ՌԴ քաղաքցիների հետ։ Կապահովվի տրանսպորտային միջոցների անհրաժեշտ սանիտարական մշակումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։