|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին երկուշաբթի օրը հայտարարել է Մոսկվայի հետ ռուսական կործանիչներ և ուղղաթիռներ գնելու շուրջ բանակցությունների մասին:
Բաղերիի` Մոսկվա ժամանելու նախօրեին հաղորդվել է, որ նա մտադիր է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ քննարկել Աֆղանստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ինչպես նաև ռուսական զենքի գնման համաձայնագրի ստորագրումը:
«Այժմ մենք բանակցություններ ենք վարում (Մոսկվայի հետ) ռուսական կործանիչներ և ուղղաթիռներ գնելու ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ», - Բաղերիի խոսքը մեջբերում է Fars գործակալությունը:
Նա նշել է, որ համաձայնագրերը կստորագրվեն ՄԱԿ-ի` Իրան զենքի արտահանման էմբարգոյի ավարտից հետո: