|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է եղել: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Անկարայի երկնքում կործանիչներ ու ռազմական ուղղաթիռներ են հայտնվել, փողոցներում լսվել են կրակոցներ: Դադարեցվել է Թուրքիայի պետական հեռուստաընկերության հեռարձակումը, փակվել են Facebook-ն ու Twitter-ը: Մեծ քանակի շտապօգնության մեքենաներ ուղղվել են դեպի Գլխավոր շտաբի շենք: Թուրքիայի վարչապետ Բենամին Յըլդըրմը հայտարարել է, որ երկրում զինված հեղաշրջման փորձ է եղել:
Րոպեներ հետո Գլխավոր շտաբը հայտարարել է, որ զավթել է երկրում իշխանությունը. հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ստամբուլում` Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի տարածքում տանկեր են նկատվել: