|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է անցումային թիմ ստեղծելու մասին, որը կզբաղվի իր նոր վարչակազմի ձեւավորման նախապատրաստմամբ, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Այդ մասին ասված է քաղաքական գործչի նախընտրական շտաբի հայտարարության մեջ:
Անցումային թիմը կգլխավորեն Թրամփի նախընտրական արշավի երկու գլխավոր հովանավորները՝ փոքր բիզնեսի գործերի վարչության նախկին ադմինիստրատոր Լինդա Մաքմահոնը և միլիարդատեր Հովարդ Լյութնիկը: Սենատոր Ջեյ Դի Ֆենսը, որն ընտրվել է փոխնախագահի հանրապետական թեկնածուի դերի համար, ինչպես նաև Թրամփի որդիներ Դոնալդն ու Էրիկը նշանակվել են պատվավոր նախագահներ: