|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կեսից ավելին կազատվի նրա ցածր վարկանիշի մասին տվյալների արտահոսքի պատճառով. հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը:
ԶԼՄ-ներում տվյալներ են հայտնվել այն մասին, որ Թրամփի վարկանիշը զգալիորեն զիջում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենի վարկանիշին: Համաձայն ներկայացված տվյալների՝ ԱՄՆ 11 առանցքային նահանգներում Թրամփի վարկանիշը զիջում է Բայդենի վարկանիշին 10-15 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ Ջո Բայդենն առայժմ ԱՄՆ 2020 թվականի ընտրություններում նախագահի լոկ պոտենցիալ թեկնածու է եւ իր մասնակցության մասին չի հայտարարել։
Հիշեցնենք, որ Թրամփը բազմիցս մեղադրել է ԶԼՄ-ներին իր վարկանիշի մասին սխալ տվյալներ հաղորդելու մեջ: